Քահանայից ժողով Արցախի թեմում

Փետրվարի 3-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախագահությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի քահանաների հաշվետու հավաք-խորհրդակցություն։ Քննարկվեցին հովվական ծառայությանն առնչվող բազմաբնույթ հարցեր վեր հանելով առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Թեմակալ առաջնորդը ներկայացրեց թեմի նորանշանակ քահանաներին Մարտունի քաղաքի հոգևոր հովիվ Տ. Հովհան քհն. Հովհաննիսյանին և Ամարասի վանահայր Տ. Սեպուհ քհն. Հակոբյանին, ինչպես նաև Արցախի թեմի ՔԴՔԿ նորանշանակ տնօրեն Գոռ սրկ. Գյուրջյանին` մաղթելով նրանց նվիրյալ և արդյունաշատ ծառայություն։

© Արցախի թեմի տեղեկատվական բաժին

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE