Քահանայական նոր նշանակումներ Արցախի թեմում

Տարեսկզբին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արցախ ծառայության էին կոչվել երկու նորաօծ քահանաներ։

Սույն թվականի հունվարի 24-ին թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հրամանով նրանք նշանակվեցին հովվական ծառայության համապատասխանաբար` արժանապատիվ Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը որպես Ամարասի վանքի վանահայր և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, իսկ արժանապատիվ Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանը որպես ԱՀ Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ։

Լիահույս ենք, որ մեր նորընծա հոգևորականները Աստծո օգնությամբ հոգևոր խնամք կտանեն իրենց վստահված հոտին և Քրիստոսի լույս հավատքը կարմատավորեն նրանց սրտերում։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE