Ինքնության փրկություն. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
«Արցախի ժողովուրդը հոգևոր ժողովուրդ է: Նրանք քաջ գիտակցում են, որ բոլոր ճանապարհները դեպի Աստված են բարձրանում և Աստծո արդար Աջի ներքո է, որ տեղի է ունենում այս համերաշխությունը, որ հիմա մենք տեսնում ենք Արցախում:
Այսօր տեղի ունեցող երևույթները բազմաշերտ են և պետք է լուծումներն էլ բազմաշերտ լինեն: Այս առումով, մեր միասնականությունը լիարժեք կտա բոլոր հարցերի պատասխանները, եթե օր առաջ կարողանանք մեզ համար այն դարձնենք նպատակ. ինչ ենք մենք կորցնում, երբ չենք միավորվում, և ինչ ենք մենք շահում, երբ միավորվում ենք: Մեր փրկության բանալին գտնվում է մեր միասնականության մեջ»: