Ինքնության դասեր Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի հետ
Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը Խնապատ գյուղում անց է կացնում հանդիպումներ, որոնց շնորհիվ տեղի հավատացյալները հնարավորություն են ունենում իրենց հուզող հարցերը բարձրաձայնել և վեր հանել պատասխաններ՝ առողջ քննարկումներ ունենալով տարիների փորձ ունեցող հոգևոր հոր հետ:
Հանդիպումների ձևաչափը մատչելի է և արդյունավետ հանրության համար: Դրանց կարող են մասնակցել մեծ և փոքր, կանայք և տղամարդիկ:
Համաձայն մասնակիցների մեկնաբանության` Տեր Հայրը անպատասխան չի թողնում ոչ մի հարց. ուշադիր ունկնդրում և խորքային լուծում է առաջարկում ցանկացած խնդրի վերաբերյալ: