Հրեշտակապետաց տոնը` Ս. Հակոբավանքի գրկում
Ս. թ. նոյեմբերի 5-ին՝ Հրեշտակապետաց տոնին, Ս. Հակոբավանքն իր գրկում ընդունեց Մայր Եկեղեցու զինվորյալ ուխտավորներին։ Հինավուրց վանքում ուխտի սուրբ և անմահ պատարագ մատուցեց Տավուշի թեմի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը` հանդիսապետությամբ Ս. Հակոբավանքի վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Ուխտի պատարագին վանքը մարդաշատ էր՝ Հայաստանից ժամանած ուխտավորներին միացել էին նաև հավատացյալներ Ստեփանակերտից և Աստղաշենի Ս. Գևորգ եկեղեցու համայնքը՝ առաջնորդությամբ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի:
Հավարտ պատարագի ուխտավորները ճաշակեցին մատաղ։
Ուխտդ ի կատար հայ ուխտավոր։