Հոգևոր զրույց Տեր Ներսես քհն Ասրյանի հետ

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում յուրաքանչյուր հինգշաբթի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը հոգևոր զրույց է անցկացնում եկեղեցում հավաքված հավատավոր ժողովրդի հետ։ Տեր Հայրը յուրաքանչյուր զրույցի ընթացքում խոսում է տարբեր, միևնույն ժամանակ իրար հետ փոխկապակցված հոգևոր թեմաների մասին, որից հետո հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներ են տեղի ունենում քահանայի ու հավատավորների միջև։

Այսօր հերթական հոգևոր զրույցի թեման էր Մատթևոսի Ավետարանի «Ինը երանիները»։ Տեր Հայրը մանրամասն մեկնաբանեց այս խորախորհուրդ Երանիների իմաստը, ինչպես նաև համեմատականներ տարվեց Ղուկասի Ավետարանի «Երանիների ու Վայերի» հետ։

Հոգևոր զրույցի ընթացքում այնպիսի հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին, ինչի պատճառով էլ զրույցի թեման կշարունակվի նաև հաջորդ հինգշաբթի՝ հանդիման ժամանակ, որին կարող են մասնակցել բոլոր հավատավորները, ովքեր ցանկանում են լրացնել իրենց հոգևոր կյանքի բացը և ստանալ հուզող հարցերի պատասխանները։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE