Հոգևոր զրույց նախարարությունում

Հոգևոր զրույց նախարարությունում

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հոգևոր պատատախանատու արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը հոկտեմբերի 27-ին հերթական հանդիպումը ունեցավ նախարարության աշխատակիցների հետ։

Տեր Հոր գլխավորությամբ ներկաները առ Աստված աղոթքով խնդրեցին բոլորիս սրտերում եղած համազգային փափագի մասին, այն է՝ խաղաղություն հայոց հողում և հայ ժողովրդի հոգիներում։

Տեր Հայրը հոգևոր զրույց ունեցավ նախարարության աշխատակիցների հետ՝ շոշափելով ներկաներին հուզող բոլոր հարցերը։ Հանդիպման ավարտին նախարարության հոգևոր պատասխանատուն իր օրհնանքն ու բարեմաղթանքները փոխանցեց բոլորին՝ համոզմունք հայտնելով հետագա հաճախակի հանդիպումների մասին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE