Հոգևոր-հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված արցախցիներին

Արցախի թեմի Ընծա սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ համագործակցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության, շարունակվում է հոգևոր-հոգեբանական աջակցություն ցուցաբերվել Արցախից բռնի տեղահանված հավատավոր մեր ժողովրդին:

2023 թ.-ից ՀՀ տարբեր մարզերում և Երևանում ապաստանած արդեն իսկ մի քանի տասնյակ հավատավոր արցախցիներ ներգրավվել են ծրագրին և կարողացել փոքրիշատե թեթևացնել ու ամոքել իրենց սրտում արմատացած կորստի ցավը։

2026 թ.-ի առաջին եռամսյակում արդեն իսկ երկու խումբ ներգրավվել են ծրագրին:

Ծրագիրը փորձում է մարդուն առաջնորդել ամոքման Աստվածաշնչի ու հոգեբանության փոխգործակցությամբ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք զանգահարել՝ 097 75 12 76 հեռախոսահամարին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE