Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
09.04.2025

Հոգևոր հանդիպում «ՀՄԸՄ Արցախ»-ի սկաուտների հետ

Լրահոս Ընծա

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի պատասխանատու Դավիթ ուրարակիր Փաշայանը հերթական հանդիպումն է ունեցել «ՀՄԸՄ Արցախ»-ի սկաուտ պատանիների հետ՝ քննարկելու նրանց հուզող կրոնական թեմաներ։

Հանդիպումն սկսվել է միասնական աղոթքով, որին հաջորդել է հոգևոր-դաստիարակչական զրույց. ընթացքում Դավիթ ուրարակիրը պատասխանել է պատանիների հարցերին։