Հոգևոր ֆիլմի առաջին ցուցադրությունը
Թեմակալ առաջնորդի օրհնությամբ և թեմի քրիոստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի կազմակերպմամբ անցած կիրակի օրվանից մեկնարկել են հոգևոր ֆիլմերի դիտումները:
Առաջին ցուցադրված ֆիլմը նեոպոլիտանյան բժիշկ Ջուզեպպե Մոսկատիի մարդասեր կերպարի մասին է` «Ջուզեպպե Մոսկատի. բժշկարար սեր» անվանմամբ: Գլխավոր հերոսի դերակատարմամբ ֆիլմը լավագույնս ներկայացնում է դիմացինի հանդեպ անմնացորդ սիրո, բարության, ներողամտության մասին:
«Սերը երբեք չի անհետանում, այն միշտ վերադառնում է մեզ…». սա է ֆիլմի և բժիշկ Ջուզեպպե Մոսկատիի գլխավոր պատգամը։
Ֆիլմի երկրորդ մասը կցուցադրվի հաջորդ կիրակի ժամը 19:30-21:00 Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում: Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենան քննարկումներ:
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: