Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
07.01.2023

Հոգեհանգստյան Սուրբ Պատարագ

Լրահոս
Հոգեհանգստյան Սուրբ Պատարագ

Թեմի գործող եկեղեցիններում այսօր մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ մեր բոլոր ննջեցյալների:

Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` հավարտ որի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողության ավարտին թեմի հոգևորականաց դասը այցելեց հուշահամալիր` իրենց խոնարհումը բերելու անմահացած նահատակների հիշատակին: Հոգևորականները Քրիստոսի Ծննդյան ավետիսը փոխանցեցին մեր քաջորդիներին և միասնական աղոթք վերառաքեցին նրանց հոգիների խաղաղության համար: