Հոգեհանգստյան պաշտոն ի հիշատակ ննջեցյալների

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի հաջորդ օրը, ինչպես և տաղավար բոլոր տոներին հաջորդող օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին:

Այսօր Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հիշատակին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Պատարագի Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիրում Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ ազգի բոլոր ննջեցյալների:

Հոգևորականաց դասը միաբան կերպով աղոթք է վերառաքել առ Աստված՝ ննջեցյալների հոգիների հանգստության համար։ Հավարտ արարողության Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիրում հոգևորականաց դասը ծաղիկներ է խոնարհել ննջեցյալների շիրիմներին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE