Մաղթանք Հանուն Բանակի և Արցախ Աշխարհի
Այս տարի Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի տոնակատարությունները հիմնականում կրում էին հոգևոր շեշտադրում և ծավալվեցին եկեղեցու շուրջ։
Հունվար 27-ին մասնակցությամբ ՊԲ գնդերեցների և զինվորականների, Արցախի թեմի հոգևորականները թեմակալ եպիսկոպոսի առաջնորդությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջկենտրոնների հուշահամալիրներում կատարեցին հոգեհանգստյան արարողություններ, իսկ հունվարի 28-ին բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց Հանրապետական մաղթանք` մեր երկրի և բանակի անսասանության համար։
Հանրապետական Մաղթանք
Ստեփանակերտի հուշահամալիրում և Մայր Տաճարում արարողությունները հանդիսապետում էր թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սրբազան հայրը իր խոսքում նշեց, որ այս օրը մեր համար նվիրական օր է, որովհետեւ բանակը դարձավ այն վեմը, որի վրա կառուցվեց մեր անկախ պետականությունը։ Այսօր մեր երկիրն ու բանակը վիրավոր են, բայց եթե լինենք միասնական և դառնանք դեպի Աստված, կկարողանանք կերտել նորանոր հաղթանակներ։
† Աստված օրհնի Հայոց Բանակը †