Հոգեհանգստյան կարգ երկրաշարժի զոհերի հիշատակին

Այսօր` դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը: Հայ ազգի համար վշտագին օրերից մեկն է այն, որի մասին բոլորս պետք է առհավետ հիշենք:

Արցախի թեմի հոգևորականաց դասն իր խոնարհումը բերեց երկրաշարժի զոհերի հիշատակին: Թեմի գործող եկեղեցիններում կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողության ընթացքին հոգևորականաց դասի առաջնորդությամբ, հավատավոր ժողովուրդը միասնաբար աղոթեց ի Քրիստոս ննջած զոհերի հոգիների խաղաղության համար:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE