Հոգեհանգստյան կարգ Մարաղայի զոհերի հիշատակին
30 տարի առաջ Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի շուրջ 50 խաղաղ բնակիչ խոշտանգվել և սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում Սուրբ Աստվածածին Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը հոգեհանգստյան կարգ կատարեց Մարաղայի սպանված բնակիչների հիշատակին։
Հոգեհանգստյան կարգին ներկա էին նաև Մարաղա գյուղի բնակիչներից, ովքեր 2020թ. պատերազմից հետո երկրորդ անգամ տեղահանվեցին՝ թողնելով իրենց տները։ Ներկաները մեծ ցավով հիշատակեցին Մարաղայի ողբերգությունը՝ որակելով այն որպես ցեղասպանություն։