Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ննջեցյալների
Այսօր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի տնօրինությամբ մատուցվեց սուրբ պատարագ՝ հավարտ որի իրականացվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ ազգի բոլոր ննջեցյալների։
Այնուհետև թեմակալ առաջնորդի գլխավորությամբ հոգևորաց դասը այցելել է Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ննջեցյալների շիրիմներին։
Հիսուս Քրիստոսի Սբ. Հարության ավետիսը փոխանցվեց հանգուցյալներին՝ հույս հայտնելով որ Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ բոլորը հարություն կառնեն և կարժանանան երկնային արքայությանը։