Հոգեհանգստյան կարգ
Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը համարվում է ննջեցյալների հիշատակության օր: Այսօր թեմի եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան Պատարագ մատուցվեց: Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը: Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականաց դասը: Եկեղեցու հավատացյալները միաբանվել էին, որպեսզի հոգևորականաց դասի առաջնորդությամբ աղոթք վերառաքեն մեր բոլոր ննջեցյալների հոգու խաղաղության համար:
Հավարտ Պատարագի Սրբազան Հոր առաջնորդությամբ ներկաներն այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ կատարվեց հոգեհանգստյան կարգ: