ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը տոնական պատարագ մատուցեց
Սուրբ Աստվածածնի ծննդյան ավետիսը տրվեց նաև զինծառայողներին։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը տոնի առթիվ ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Պատարագին ներկա էին ՊԲ զինծառայողներ, եկեղեցու կառուցման ակունքներում կանգնած մարդիկ և ՊԲ գնդերեցներ։
«Մենք՝ աշխարհական, զինվորական թե հոգևորական, միշտ պիտի հիշենք, որ մարմնից ավելի նաև հոգի ենք, որը ևս պարբերաբար սննդի պետք ունի, ինչն էլ եկեղեցի գնալն է, պատարագին մասնակցելը, հաղորդություն ստանալը և, առհասարակ, բարիք գործելը»,- իր խոսքում նշեց Հայր Սուրբը։