Հերթական քահանայից ժողովն Արցախի թեմում

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ հոկտեմբերի 28-ին թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հերթական ամենամսյա քահանայական ժողովը:

Ժողովի ընթացքում շոշափվել են թեմական կյանքին վերաբերող մի շարք հարցեր` արձանագրելով անցնող ամսվա հաջողությունները, հետագա անելիքներն ու դրանց իրականցման ուղիները։ Հոգևորականներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր հովվության ներքո գտնվող համայնքներում իրականացվող միջոցառումներն ու ապագա ծրագրերը: Ժողովի թեմաներից անմասն չի մնացել  մեր երկրի ներկայիս վիճակի մասին քննարկումները: Հոգևորականաց դասը աղոթքի հետ միասին մշտապես ջանում է հայրենիքի  համար կերտելու հոգեպես առողջ հասարակություն։ Հայոց Եկեղեցին միշտ եղել ու լինելու է հայրենիքի հոգևոր և գաղափարական պայքարի առաջնագծում:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE