Հաշմանդամություն ունեցող դեռահասների ֆիզիկական վիճակի գնահատում
Այսօր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և «Օժանդակություն հաշմանդամ և սպորտային կարգ ունեցող մարզիկների» Բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Թուխմանուկ Մկրտչյանի անմիջական օգնությամբ իրականացվել է Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող դեռահասների ֆիզիկական վիճակի գնահատում։
Վերոնշյալ գնահատումները կրում են շարունակական բնույթ և շուտով, Աստծո կամոք, կգործի նորաբաց վերականգնողական կենտրոն, որի շնորհիվ վերականգնողական բուժման կարիք ունեցողները կստանան համապատասխան աջակցություն։