Հանրապետական մաղթանք Արցախի Անկախության տոնի առթիվ

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր կատարվել է Հանրապետական մաղթանք:

Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության երեք նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Առաջնորդանիստ եկեղեցում մեկտեղված ժողովուրդը հոգևորականների առաջնորդությամբ առ Աստված աղոթք վերառաքեց հանուն Արցախ աշխարհի, որից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր` իրենց խոնարհումը բերելու նահատակված հայորդիների հիշատակին:

Թեմի հոգևորականների մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Լուսանկարները` Artsakhpress.am կայքէջից

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE