Հանգուցյալների հիշատակության օր

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող հանգուցյալների հիշատակության օրը Արցախի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, ձեռամբ Տեր Մատթեոս քհն. Դրավանցի մատուցվեց սուրբ և անմահ պատարգ, որի վերջում կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև Սրբազան Հոր առաջնորդությամբ թեմի հոգևորականաց դասն այցելեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց՝ իրենց խոնարհումն ու աղոթքը բարձրացնելու հանուն հայրենիքի ու հավատքի նահատակված եղբայրների համար:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ԱՄԵՆ



WP Radio
WP Radio
OFFLINE LIVE