Հանդիպում ուսանողների հետ

Այսօր տեղի ունեցավ ՀԱՍԵ Արցախի թեմի ՔԴՔԿ նորանշանակ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանի հանդիպումը ԱրՊՀ ռեկտոր պարոն Ա. Սարգսյանի և ուսանողների հետ։ Ռեկտորի հետ քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրերը, որից հետո հանդիպումը շարունակվեց համալսարանի դահլիճում ուսանողների հետ։ Հանդիպման հիմնական թեման Սուրբ Սարգսի տոնն էր։ Գոռ սարկավագը հանգամանալից ներկայացրեց սուրբի վարքը, խոսեց տոնի և տոնակատարության և դրա հետ կապված ազգային սովորույթների մասին: Սուրբ Սարգսի տոնի նկարագրությունից հետո, սարկավագը պատասխանեց ուսանողների հարցերին։

Քննարկվեց նաև Արցախի թեմի երիտասարդական միության նպատակներն ու ծրագրերը՝ հրավիրելով ուսանողներին անդամագրվել կազմակերպությանն ու մասնակցել եկեղեցական կյանքին։ Հանդիպման վերջում ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը գնահատեց և կարևորեց նման ձևաչափով հանդիպումները՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։

Գոռ սարկավագն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հավաստիացնելով, որ այսպիսի սերտ համագործակցությունը մայր ԲՈՒՀ-ի հետ կկրի շարունակական բնույթ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE