Հանդիպում տուն վերադարձած երեխաների հետ
Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի է հրավիրել շրջափակման պատճառով մեկ ամսից ավել ընտանիքից կտրված և երկու օր առաջ տուն վերադարձած երեխաներին:
Տեր Մինասն իր հայրական օրհնությունն ու խորհուրդները փոխանցեց երեխաներին: Թշնամական սադրիչ գործողությունների կենտրոնում հայտնված անչափահաս երեխաների հետ ունեցած հոգևոր զրույցի ընթացքում Տեր Հայրը գոտեպնդեց նրանց` ասելով, որ մեր հայրենիքը այժմ դժվարությունների մեջ է, և այդ դժվարություններից մեկը հենց այն էր, ինչի միջով քաջաբար անցան երեխաները: Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց այդ փորձության թողած հոգեպես ծանր հետևանքները թոթափելու համար:
Վերջում Տեր Հայրը հորդորեց երեխաներին քրիստոնեաբար` առանց վախենալու, անցնել ցանկացած դժվարություն և հաճախակի այցելել եկեղեցի: