Հանդիպում խարույկի շուրջ

Հունիսի 8 ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ուղեկցությամբ թեմի մի քանի հոգևորականների, հանդիպեց Արցախի «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երիտասարդների հետ։ Հանդիպման ընտրված ձևաչափը շատ արդյունավետ էր, անմիջական և անկեղծ՝ շփման համար։ Սկզբում Սրբազան Հայրը խոսեց ներկա իրավիճակի և մեր ճիշտ քրիստոնեական կեցվածքի մասին, եկեղեցի — հասարակություն կապի ամրապնդման և երիտասարդության կարևոր դերակատարության մասին։ Այնուհետև հնչեցին բազմաթիվ հարցեր և տեղի ունեցավ կառուցողական քննարկում։ Հանդիպման վերջում Սրբազան Հայրը հորդորեց երիտասարդներին ավելի մոտենալ իրենց Մայր Եկեղեցուն և այդ ճանապարհով հզորացնել մեր երկիրը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE