Հանդիպում հայրենի հոգևորականների հետ
Հանդիպում հայրենի հոգևորականների հետ` «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց միության» նախաձեռնույամբ:
Հունիսի 30-ին «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց միության» նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Լիբանանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հանդիպումն անցկացվեց Ռըմեյլի Ս. Հարություն եկեղեցու սրահում, որն լեցուն էր հավատացյալներով։
«Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց միության» ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկյանը հանդիպման սկզբում բարի գալուստ մաղթեց Լիբանան ժամանած հոգևորականներին և բոլոր ներկաներին: Այնուհետև Սրբազան հայրերը ներկաներին ծանոթացրեցին իրենց գործունեության և կատարած աշխատանքների հետ։
Հանդիպման շրջանակներում գեղարվեստական գեղեցիկ հանդեսի մաս կազմեցին Անի Եփրեմյանը և Գևորգ Քեշիշյանը՝ արցախյան ասմունքներով և դուդուկի նվագով։ Ապա ներկաները իրենց հուզող հարցերը ուղղեցին Սրբազան հայրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
Հանդիպման ավարտին շնորհակալական խոսք հնչեց բոլորին, մասնավորապես բարերարներին, Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ Լոշխաճյան, «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց միությանը», թաղական խորհրդի անդամներին, իսկ հանդիպումը ամփոփվեց «Պահպանիչ» աղոթքով։