Հանդիպում ճամբարականների ծնողների հետ
2024թ. օգոստոսի 5-12-ը Արցախի թեմը Գուգարաց թեմի հետ համատեղ կազմակերպել էր ճամբար, որին մասնակցել են շուրջ 100 արցախցի երեխաներ:
Այսօր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում է ունեցել Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարին մասնակցած երեխաների ծնողների հետ:
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց ներկաներին և վստահեցրեց, որ ինչպես նախկինում, այսօր նույնպես Եկեղեցին` Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, կանգնած է արցախահայության կողքին:
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, ում անմիջական ջանքերով հնարավոր դարձավ ճամբարի կազմակերպումը: Հայր Սուրբն իր խոսքում նշեց, որ ֆրանսահայ ժողովուրդը ամեն ջանք գործադրում է, որ այս դժվարին իրավիճակում հնարավորինս թեթևացնի արցախահայության հոգսերը: