Հանդիպում Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ

ICRC, ԿԽՄԿ

Հունվարի 10-ին թեմակալ առաջնորդը հանդիպում է ունեցել Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյորի և նրա տեղակալ Ռոման Շահրամանյանի հետ:

Քննարկման թեման Արցախում տիրող ներկայիս իրավիճակն էր: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնություն բերեց և իր երախտագիտությունը հայտնեց Արցախում այդպիսի կարևոր առաքելության իրականացման համար՝ մասնավորապես ընդգծելով այն փաստը, որ այսօրվա ծանր իրավիճակում ԿԽՄԿ-ն հաղթահարելով որոշ խոչընդոտներ կարողանում է հումանիտար առաքելություն իրականացնել Արցախում: Այդ առաքելության շնորհիվ հնարավոր դարձավ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան: Իսկ այժմ փորձեր են կատարվում միջանցքի արգելափակման հետևանքով իրարից հեռու գտնվող ընտանիքների անդամների միավորման ուղղությամբ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE