Հանդիպում ԱՀ նորանշանակ պետնախարարի հետ

Հանդիպում ԱՀ նորանշանակ պետնախարարի հետ

Թեմակալ առաջնորդն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին:

Սրբազան Հայրն ու պետնախարարը քննարկում ունեցան երկրում տիրող իրավիճակի շուրջ` շոշափելով տարբեր ոլորտներ ընդգրկող հարցեր: Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է արվել Արցախում հոգևոր կյանքի ակտիվացման ու հավատքի ամրապնդման վրա: Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց պետնախարարին` շրջափակման այս պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ ուղարկված հումանիտար բեռը Արցախ տեղափոխելու գործում աջակցության համար:

Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնությունը բերեց նորանշանակ պետնախարարին` ստանձնած նոր պարտականությունը արդյունավետ ու արժանապատվորեն իրականացնելու համար:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE