Հաղորդում նվիրված երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսին

«Մենք` հայերս, մեր նախնիներով հպարտ լինելու բազմաթիվ պատճառներ ունենք. ուրեմն եկեք այնպես ապրենք մեր կյանքը, որ գալիք սերունդները նույնպես հպարտ լինեն իրենց նախնիներով». Վազգեն Ա Կաթողիկոս

Երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ ջանքեր է գործադրել Հայոց Եկեղեցու բարգավաճման գործում. տարվել են եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանքներ, ամրապնդվել միջեկեղեցական հարաբերությունները:

Նրա առանձնակի ուշադրության ներքո էր Արցախը: Վազգեն Ա Կաթողիկոսի Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թվականին վերահաստատվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկվել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE