Հադրութի “Դիզակ” մանկապարտեզի վերաբացումը Ստեփանակերտում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառի օրհնությամբ և հովանավորությամբ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի անմիջական հովանավորությամբ և Արցախի կառավարության աջակցությամբ երկար ընդմիջումից հետո վերաբացվեց Հադրութի “Դիզակ” մանկապրտեզը, որտեղ հաճախում են հադրութեցի երեխաները, որտեղ դասավանդում և աշխատում է Հադրութում գործող մանկապարտեզի աշխատակազմը:

Մանկապարտեզի վերաբացումը յուրօրինակ աջակցություն է հադրութեցիներին՝ թև ու թիկունք լինելու, բարբառը պահպանելու, միասին հաղթահարելու կորստի ցավը։ Ինչպես նաև հնարավորություն հադրութեցի դաստիարակներին՝ ամուր կամքի տեր, հայեցի սերունդ դաստիարակելու գործում: Մանկապարտեզի պատերից ներս հինն ու հարազատը վերագտնելու հույս ու հավատ կա:

Նախադպրոցական նորաբաց ուսումնական կենտրոնի օրհնության կարգը կատարել է Հադրութի շրջանի նախկին հոգևոր հովիվ Տեր Մաթևոս քահանան:

Նախագահի խորհրդական, սփյուռքի հարցերով հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը հիշում է, որ մանկապարտեզի հարցը քննարկեցին հունիսի սկզբին Վեհափառ Հայրապետի Արցախ կատարած եռօրյա այցի ժամանակ: Դեռ այն ժամանակ Վեհափառ Հոր աչքերում նրանք կարդացին օրհնությունն ու հավանությունը մանկապարտեզի բացմանը: Այցից ընդամենը 1-2 օր հետո, շատ արագ ու օպերատիվ կերպով անհնարինը դարձավ հնարավոր:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE