«Գրքի ծնունդը նման է մանկան ծննդին»

Այսօր «Ռուսական գրքի տուն» կենտրոնում տեղի է ունեցել արցախցի հայտնի արձակագիր և լրագրող Աշոտ Բեգլարյանի «Կորցրած արևի նարինջը» գրքի շնորհանդեսը, որին օրհնության խոսքով շնորհավորեց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` նշելով որ գրքի ծնունդը նման է մանկան ծննդին, որ լույս աշխարհ է գալիս և ուրախացնում իր ընտանիքին: Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Արցախի գրողների միության նախագահ Նորիկ Գասպարյանը, Արցախի նախկին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, մի շարք գրողներ և հյուրեր:

Գրքում տեղ են գտել Մեծ Հայրենական Պատերազմի մասին համանուն վեպը, մի քանի պատմվածքներ արցախյան պատերազմների մասին, ինչպես նաև հեղինակի հայրենի եզերքի երկարամսյա շրջափակմանը նվիրված ոչ մեծ ակնարկների շարք՝ «Շրջափակում» ընդհանուր խորագրով։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE