Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնի կապակցությամբ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում ձեռամբ արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Թեմի հոգևորականաց դասը միասնական աղոթքով հայցեց սրբի բարեխոսությունը` խնդրելով խաղաղություն և բարօրություն Հայոց աշխարհին: