Ղևոնդյանց հետնորդները մեր օրերում
«Հանուն հայրենիքի և հանուն հավատի». այս գիտակցումը մշտապես դրված է եղել Հայոց Եկեղեցու հիմքում: Հոգևորականներն իրենց ներդրումն են ունեցել նաև մեր օրերում` մասնակիցը դառնալով արցախյան պատերազմներին: Իրենց մեջ կրելով Ղևոնդյանց ոգին` հոգևորականները թե´ աղոթքներով և թե´ ֆիզիկապես կանգնած էին զինվորների կողքին: Ծանր էր այդքան կորուստներ տեսնելով քաջալերել ու հույս ներշնչել զինվորներին, բայց գնդերեցներն անում էին հնարավորն ու անհնարինը, որպեսզի բարձր պահեն զինվորականի մարտական ոգին:
«Ղևոնդ երեցի կերպարից ուժ առնելով, սովորելով կարողացանք մեր ծառայությունը իրականացնել ռազմի դաշտում». ասում է պատերազմի մասնակից գնդերեցը:
Ռեպորտաժում «Ղևոնց երեց» պատվո բարձր շքանշանին արժանացած հոգևորականները պատմում են իրենց անցած ճանապարհի մասին: