Հանուն Արցախի թեմի ողջ հոգևոր դասի և մեր հավատավոր զավակների մեր որդիական անկեղծ շնորհավորանքներն ու ջերմագին բարեմաղթանքներն ենք բերում Ձերդ Սրբության 71-րդ տարեդարձի առթիվ։
Արցախի ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությունը հայտնելով աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված մշտապես զորավոր պահի Ձերդ Սրբության Սուրբ Աջը, պարգևի քաջառողջություն և բազում արևշատ օրեր, որպեսզի շարունակեք Քրիստոսի Հայոց Հոտը առաջնորդել դեպի հավիտենական օթևաններ։