«Դրախտի ընտանիք». մեկնարկեց թեմի հերթական ծրագիրը

Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մեկնարկեց Արցախի թեմի հերթական ծրագիրը՝ «Դրախտի ընտանիք» անվանմամբ:

Ծրագրում ընդգրկված են 2022թ. ընթացքում ամուսնացած 40 զույգ, ովքեր 10 ամիս շարունակ կգտնվեն թեմի հոգևոր խնամառության տակ: Նորաստեղծ ընտանիքների հետ աշխատանքներ են տանելու մի քանի մասնագետներ, ովքեր իրենց հմտությունների շնորհիվ համապատասխան աջակցություն են ցուցաբերելու ծրագրի շահառուներին` ընտանիքում առաջացած խնդիրները լուծելու կամ հետագա խնդիրներից խուսափելու համար:

Թեմի նախաձեռնած ծրագրի հիմնական նպատակն է օգնել նորապսակ զույգերին հեշտությամբ հաղթահարել իրենց կյանքի նոր փուլի մարտահրավերները և արդյունքում ձևավորել հոգեպես առողջ և քրիստոնեական արժեքներով ամրապնդված ընտանիք:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE