Ճամբար Արցախի երեխաների մասնակցությամբ

Այսօր արցախցի մի խումբ երեխաներ` Արցախի թեմի հոգևորականների և մանկավարժների առաջնորդությամբ մեկնեցին Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար։ Ճանապարհ ընկնելուց առաջ երեխաներին իր օրհնությունը բաշխեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Երեխաները, Սրբազան Հոր գլխավորությամբ, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարի բակում աղոթք բարձրացրեցին առ Աստված և ուղևորվեցին դեպի ճամբար։ Արցախի տարբեր բնակավայրերից մեկտեղված ճամբարականները հետաքրքիր, ինտերակտիվ և հագեցած ծրագրով կանցկացնեն իրենց առաջիկա օրերը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE