«Ճակատագրեր պատերազմի շեմին. կյանք, փորձություններ և սեր»

Օգոստոսի 16-ին «Ռուսական գրքի տանը» տեղի ունեցավ արցախցի գրող Ալբերտ Ոսկանյանի նոր գրքի շնորհանդեսը: «Ճակատագրեր պատերազմի շեմին. կյանք, փորձություններ և սեր» գրքի էջերը զետեղված էին Արցախում անցկացրած ջերմ ու ցավոտ դրվագներով:

Գիրքը ընթերցողին հասանելի դարձավ Մհեր Ավետիսյանի մեկենասության շնորհիվ:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ պարոն Յուրի Նավոյանը, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ պարոն Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ տիկին Մելանյա Բալայանը, Արցախի նախկին ԿԳՄՍ նախարարները, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Գրքի շնորհանդեսը կայացավ Արցախի թեմի գրասենյակի և «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության համատեղ ջանքերով:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE