Արցախի թեմի առաջնորդը հանդիպեց «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչների հետ
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրենի և ղեկավար անձնակազմի հետ: Սրբազան Հայրը կազմակերպության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից արդեն 9 ամիս շարունակվող անմարդկային, աղետներ առաջացնող շրջափակման վրա, որի հետևանքով Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ և ցեղասպանության եզրին:
Քննարկվեց նաև 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների խնդիրներն ու կարիքները, այդ թվում սոցիալ-հոգեբանական: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Արցախի թեմի հետ շարունակել համատեղ աշխատանքներն ու ծրագրերը: