Այցելություն Ամարասի վանք

Այսօր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք և այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE