Այսօր Ծաղկազարդ է

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 2-ին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։

Այսօր Ծաղկազարդը նշվեց Արցախի թեմի գործող եկեղեցիններում:

Թեմակալ առաջնորդը հանդիսապետում էր Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագը, որտեղ պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը: Պատարագին իրենց մասնակցությունն են բերել նաև թեմի արժանապատիվ հոգևոր հայրեր Տեր Մատթեոս քահանա Դրավանցն ու Տեր Անդրեաս քահանա Թավադյանը: Եկեղեցին լիքն էր հատկապես երեխաներով, ովքեր այս խորհրդանշական օրը եկել էին օրհնություն ստանալու:

Հավարտ Պատարագի Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց երեխաներին, որից հետո ժողովրդին բաժանվեց ուռենու օրհնված ճյուղերը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE