Այսօր Համբարձման տոնն է
«Համբարձվեց Աստված օրհնությամբ, եւ մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմ. 46:6)
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Արցախի թեմի եկեղեցիններում Քրիստոսի Համբարձումը նշանավորվեց տոնական Սուրբ Պատարագով:
Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը, և ի հիշատակություն պատմական այդ օրվա այսօր կատարվեց հայրապետական մաղթանք: