Ավագ հինգշաբթի. Ոտնլվայի կարգ
Այսօր Ավագ Հինգշաբթի է: Եկեղեցական ծիսակարգի համաձայն՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիկոպոս Աբրահամյանը Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում այսօր կատարեց Ոտնլվայի կարգ:
Արարողության ընթացքում Սրբազան Հայրը լվաց և յուղով օծեց 12 տղաների ոտքերը ի հիշատակ Վերնատանը Քրիստոսի աշակերտների ոտքերը լվանալու օրինակի: Քրիստոս խաչելությունից առաջ իր իսկ օրինակով առաքյալների սրտում տպավորեց խոնարհության խորհուրդը, որը հիմքն է բոլոր քրիստոնեական առաքինությունների:
Ավագ հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է նաև Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:
® ՀԱՍԵ Արցախի Թեմ