Աստվածաշնչյան սերտողություններ միության հանդիպման շրջանակներում

Թեմի երիտասարդաց միությունը ամեն շաբաթ անց է կացնում հանդիպումներ՝ երիտասարդներին ավելի ամուր կապելով Եկեղեցուն։ Հանդիպումների ժամանակ միությունը իր դռներն է բացում տարբեր բնակավայրերից եկած հյուրերի առջև, ովքեր հոգևոր զրույցներ են ունենում երիտասարդների հետ։ Այսօր միության հերթական հանդիպմանը հյուրընկալվել էր պարոն Արշավիր Գաբուջյանը։ Նա սուրբգրային տարբեր հատվածներ ներկայացրեց երիտասարդներին՝ համեմատականներ անցկացնելով Նոր Կտակարանի ու Հին Կտակարանի միջև։ Անմիջական մթնոլորտի ներքո միության անդամները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։ Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ էին լսում աստվածաշնչյան հատվածների՝ պարոն Գաբուջյանի ներկայացրած բացատրությունները, ինչը առիթ դարձավ ապագա հանդիպումների մասին պայմանավորվածության ձեռք բերման համար։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE