Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
24.03.2024

Արցախի երեխաների օրհնություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Լրահոս
Արցախի երեխաների օրհնություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Այս տարի մարտի 24-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Հայ առաքելական եկեղեցիններում այսօր մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ: Այս գեղեցիկ տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեկտեղվել էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երեխաները, Դիզակ Արտ մշակութային երիտասարդական կենտրոնի երեխաները եւ Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սաները:

Արարողության ավարտին Արցախի մանուկները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից նվեր ստացան Աստվածաշնչեր: Միավորվելով մի հարկի տակ և ստանալով հոգևոր քաղցր պտուղներ` երեխաները մեծ ուրախություն ու ոգևորություն ապրեցին: