Արցախի վանքերը ու եկեղեցիները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, համագործակցելով Հայաստանում քարտեզների հրատարակության գործում մասնագիտացած «Կոլաժ» հրատարակչության հետ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։

Քարտեզներում 3 տարբեր գծագրումով նշված են Արցախի, ԼՂԻՄ և վերջին պատերազմի արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների սահմանները, ինչը հնարավոր է դարձնում տեսնել մեր կորսված վանքերը, եկեղեցիները և պատմա-կրոնական նշանակություն ունեցող հուշարձանները:

Այսօր առավել, քան երբևէ կարևոր է Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության մասին տեղեկության հավաքագրումն ու արձանագրումը, ուստի այս քարտեզները՝ իրենց հաղորդած տեղեկություններով, բացառիկ դեր ու նշանակություն ունեն:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE