Արցախի թեմում տոնախմբվեց Տեառնընդառաջը
Փետրվարի 14-ին Հայոց Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Արցախի թեմի գործող եկեղեցիններում փետրվարի 13-ին կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը, որի ավարտին եկեղեցիններում իրականացվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Տոնի խորհրդին այսօր թեմի եկեղեցիններում մատուցվեց Սուրբ Պատարագ:
Ստեփանակերտ քաղաքի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունները հանդիսապետում էր թեմակալ առաջնորդը, ում ձեռամբ նախատոնակին կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Վրթանես Սրբազանն իր հայրական հոգատարությամբ աղոթք վերառաքեց երիտասարդ ընտանիքների երջանիկ, խաղաղ և բարօր ընթացքի համար ու իր շնորհավորանքները բերեց եկեղեցում հավաքված ժողովրդին: