Արցախի թեմի նոր առաջնորդը
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում փետրվարի 7-ին նորակարգ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց իր անդրանիկ Ս. Պատարագը: Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ: Սուրբ Պատարագի ընթացքում հավատավոր ժողովրդի առջև խոսք հնչեցրեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նշելով, որ սա հրաժեշտ չէ Արցախին ու, որ անպայման իր ակտիվ մասնակցությունը կունենա Արցախի և Արցախի թեմի լուսավոր երազանքների իրականացման գործում: Պարգև Սրբազանը նշեց նաև, որ առաջնորդի պաշտոնից ազատումը պայմանավորված էր զուտ իր առողջական վիճակով:
Սուրբ Պատարագին ներկա էին ԱՀ Նախագահն ու այլ պաշտոնատար անձինք, միաբաններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արցախի թեմի հոգևորականներ, Արցախում խաղաղապահ ծառայություն իրականացնող ՌԴ զինվորականներ և հոգևորականներ: