Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
05.04.2025

Արցախի թեմի առաջնորդը հանդիպեց դանիացի բարերարներին

Լրահոս
Զրույց՝ արցախի թեմի հետ. Դանիական բարերարների հանդիպումը

Զրույց՝ արցախի թեմի հետ. Դանիական բարերարների հանդիպումը

Ապրիլի 1-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Արցախի թեմի գրասենյակում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի:

Հանդիպմանը Վրթանես Սրբազանը ներկայացրեց տեղահանված արցախցիների դիմագրաված դժվարությունները և այդ ուղղությամբ թեմի կատարած աշխատանքները տարբեր բնագավառներում: Սրբազանն իր գնահատանքը հայտնեց կազմակերպության պատասխանատուներին Արցախի թեմի հետ գործակցությամբ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի համար։

Հայր Մայքլ Թոմսենը, երախտագիտություն հայտնելով Սրբազան հորը՝ երկուստեք համագործակցության համար, վերահաստատեց իր անվերապահ աջակցությունը Արցախի թեմին՝ հատկապես արցախցի երեխաների հոգևոր դաստիարակության գործում: