«Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով

Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի օրհնությամբ, Երևանի պետական համալսարանում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմում, նախաձեռնությամբ Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեինի և կազմակերպմամբ Քիլի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Մյուլլերի, Բենսհայմի միջեկեղեցական հետազոտական ինստիտուտի տնօրեն Դագմար Հելլերի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս ու ԵՊՀ Միջմշակութային կրոնագիտական կենտրոնի գիտաշխատող Հարություն Հարությունյանի, հուլիսի 15-19-ը տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Արցախի Հանրապետության տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, միջազգային գիտաժողովին մասնակից էր նաև Գանձասարի վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, ով հանդես եկավ Արցախի մշակութային ժառանգության վտանգված լինելու վերաբերյալ իր զեկույցով: Գիտաժողովին իր ուրույն մասնակցությունն էր բերել նաև պատմական գիտությունների դոկտոր Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Գիտաժողովի ընթացքում՝ Արցախի մշակութային ժառանգության մասին գիտական և համաչափ վերլուծությամբ և զեկույցներով հանդես եկան նաև Հայաստանի, Արցախի և Եվրոպայի ճանաչված մի շարք մասնագետներ: Հարկ է նշել նաև, որ մինչ այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ իրենց դիրքորոշումն են արտահայտել և խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակվող այն քաղաքականությունը, որն ուղղված է Արցախում և շրջակա տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու վերջինիս գոյության ժխտմանը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE